ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային հնարավորությունների ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար». Ռյուտե
ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային հնարավորությունների ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար»: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում դաշինքի գագաթնաժողովի լիագումար նիստի բացումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է APT News-ը։
«Մենք երեկ քննարկեցինք Իրանի հարցը: Նրա միջուկային հնարավորությունների ոչնչացումը, որն իրականացնում է ԱՄՆ-ն, կարևոր է Իսրայելի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար», – ասել է Ռյուտեն:
Նա նաև պնդել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածները «միանգամայն անհրաժեշտ» էին։
Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։

