Բաժիններ՝

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3685-ի: Այս մասին Telegram-ում հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

Նրա ներկայացրած ամենօրյա կառավարական ամփոփագրի համաձայն՝ 16 740 մարդ վիրավոր է, 17 907-ը զրկվել է օթևանից։ 190 շենք լիովին ավերվել է, 856-ը՝ զգալիորեն վնասվել։

Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6462 մարդ,  25 970-ը բուժօգնություն է ստացել հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում։ Օգնություն է ցույց տրվել 86 794 ընտանիքի, տուժածներին բաժանվել է 9 603 տոննա սննդամթերք։

Ավելի վաղ հաղորդվել էր 3342 զոհի մասին։

Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան տեղի է ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկու երկրաշարժ, որոնք հաջորդել են իրար մոտ 40 վայրկյան ընդմիջմամբ։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են Յարակույի նահանգում՝ միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժերին հաջորդել է 900-ից ավելի հետցնցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031