Լիբանանի նախագահը հուլիսի 21-ին կայցելի Սպիտակ տուն

Սպիտակ տունը պաշտոնական հրավեր է հղել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին՝ հուլիսի 21-ին Վաշինգտոն այցելելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում Լիբանանի դեսպանատունը։

Դիվանագիտական ներկայացուցչության տեղեկացմամբ՝ «հրավերն արտացոլում է Լիբանանի և Միացյալ Նահանգների միջև երկարատև գործընկերությունը և հնարավորություն է տալիս երկու առաջնորդներին քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը և ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և պետական ​​ինստիտուտներին»։

Աունը լիբանանյան լրատվամիջոցներին ավելի վաղ հայտնել էր, որ այս ամիս կայցելի Վաշինգտոն՝ առաջ մղելու ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը, որի նպատակն է վերջ դնել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ամիսներ տևած մարտերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031