Բաժիններ՝

ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում կամուրջների հեծանների մոնտաժման աշխատանքներն իրականացվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի (Launching Gantry) միջոցով։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Այս մեթոդը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ՝ ապահովելով շինարարական աշխատանքների բարձր ճշգրտություն և անվտանգություն։

Նշենք, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Կառուցվում է II տեխնիկական կարգի 32կմ երկարությամբ ճանապարհ։

Արդյունքում երթևեկության ներկայիս 50 կմ/ժ միջին արագությունը կավելանա մինչև 80 կմ/ժ-ի, ուղևորության ժամանակը կկրճատվի 35-40 րոպեով։ Ծրագիրը ներառում է նաև 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների, մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների և 15 նոր կամուրջների կառուցում։

Կառուցումից հետո ճանապարհը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին:

Ծրագիրն իրականացվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031