Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Գրենլանդիայի թեմային՝ վերահաստատելով տարեսկզբին արված այն հայտարարությունը, թե Դանիային պատկանող այդ արկտիկական տարածքը պետք է գտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Անկարա ժամանելուց կարճ ժամանակ անց՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հայտարարել է․

«Դանիան գումար չի ծախսում Գրենլանդիային իրականում օգնելու համար, մինչդեռ Միացյալ Նահանգների համար դա մեծ նշանակություն ունի. չինական և ռուսական նավեր են գործում դրա շուրջ»։

Միևնույն  ժամանակ ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ հունվարին հայտարարված ծրագրերը, երբ նա չէր բացառում վերահսկողություն հաստատելու նպատակով ռազմական ուժի կիրառումը, խաթարել էին ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031