Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է

Քիչ առաջ խոր զզվանքով և անզուսպ զայրույթով դիտեցի այն տեսանյութը, որտեղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, ինչպես գիշատիչներ, նետվում են Գագիկ Ծառուկյանի վրա և բռնի ուժով գետնին տապալում նրան։

Սա ոչ թե ուժի ցուցադրություն էր, այլ վախկոտ ռեժիմի կողմից կազմակերպված հրապարակային նվաստացման և քաղաքական ահաբեկչության տեսարան։
Ես չեմ կարողանում զսպել զայրույթս, որովհետև այն, ինչ տեսա, պետության վերածումն էր քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Դա ոչ թե օրենքի կատարում էր, այլ իշխանության վախի և ատելության բացահայտ դրսևորում։

Այս պահին ուզում եմ առանց որևէ վերապահման հայտնել իմ ամբողջ զորակցությունը Գագիկ Ծառուկյանին՝ ոչ միայն որպես քաղաքական գործչի և ավագ ընկերոջ, այլև որպես մարդու, ում փորձեցին հրապարակայնորեն նվաստացնել։

Սակայն ես համոզված եմ՝ արժանապատվությունը չի կարող գետնին տապալվել, որքան էլ դիմակավորված բորենիները փորձեն դա անել։

Նման մեթոդները ապացուցում են միայն մեկ բան՝ դուք վախենում եք։ Վախենում եք ուժեղ մարդկանցից։ Վախենում եք ճշմարտությունից։ Վախենում եք ձեր սեփական անկումից։

Նիկոլ Փաշինյա՜ն, դու և քո «ուսապարկերը» բեմադրեցիք այս գարշելի ներկայացումը և տարածեցիք այն՝ կարծելով, թե դրանով կվախեցնեք ժողովրդին, կստորացնեք ընդդիմությանը և կստիպեք բոլորիս լռել։

Դուք սխալվել եք։

Այս ամոթալի տեսանյութի և այս քաղաքական վրեժխնդրության համար պատասխանը լինելու է։ Ոչ թե ձեր ոճով և ձեր մեթոդներով, այլ այնպիսի քաղաքական հարվածներով, որոնք շատ շուտով ձեզ կհիշեցնեն՝ ոչ մի ռեժիմ չի կարող հավերժ գոյատևել վախի, բռնության և նվաստացման վրա։

Եվ վերջում՝ անձամբ քեզ, Նիկոլ Փաշինյան։

Այսօր դու չցուցադրեցիր ուժ։ Դու ցուցադրեցիր քո լիակատար վախկոտությունը և քաղաքական սնանկությունը։ Վախ՝ իրական մրցակցությունից, վախ՝ սեփական ապագայից, վախ՝ այն պատասխանատվությունից, որն այլևս անխուսափելի է։

Դու արդեն կանգնած ես այն անդունդի եզրին, որի մեջ ինքդ ես քեզ նետել։

Այդ անդունդը դառնալու է քո իշխանության վերջնական քաղաքական գերեզմանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031