Բաժիններ՝

Սպերցյանի տրանսֆերն ամենաթանկն է «Կրասնոդարի» պատմության մեջ

Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարը» Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար սաուդյան «Ալ Ահլիից» ստացել է 21,9 միլիոն եվրո, հաղորդում է Transfermarkt-ը։ Այդ գործարքն ամենախոշորն է «Կրասնոդարի» պատմության մեջ։

Նախորդ ռեկորդը ռուսաստանցի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի տրասնֆերն էր ՊՍԺ (20 միլիոն եվրո)։

Սպերցյանը չորս տարվա պայմանագիր է կնքել «Ալ Ահլիի» հետ, որը Սաուդյան Արաբիայի անցած առաջնությունում գրավել է երրորդ տեղը։

«Ալ Ահլիում» հայտնի ֆուտբոլիստներից հանդես են գալիս 30-ամյա անգլիացի հարձակվող Այվան Թոնին, 29-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, 28-ամյա բրազիլացի հարձակվող Գալենոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031