Ծառուկյանին գետնին տապալելը, դա նկարահանելն ու հանրայնացնելը աբիժնիկության ու վրեժխնդրության դրսևորում ա․ Հարութ Ուլոյան
Հրապարակախոս Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.
«Ծառուկյանին գետնին տապալելը, դա նկարահանելն ու հանրայնացնելը աբիժնիկության ու վրեժխնդրության դրսևորում ա:
Եթե սրան ավելացնենք այն, որ օրերս էլ ԱԱԾ-ից հաստատել էին, որ իրենք են թՔՊ լրատվականներին տրամադրել Զվարթնոցում Քոչարյանի հայտնի կադրերը, պատկերը լիակատար կլինի։
ԱԱԾ-ն կոնկրետ վերածվել ա Նիկոլի անձնական օգտագործման կառույցի: Միայն խղճալ կարելի ա աշխատակիցներին:

