Եվրոպական անվտանգությունը չի կարելի դիտարկել միայն ԵՄ-ի շրջանակում. Թուրքիան առանցքային դերակատարում ունի. Հաքան Ֆիդան
Եվրոպական անվտանգության հարցը չի կարելի հանգեցնել բացառապես Եվրոպական միության օրակարգին, քանի որ այն պահանջում է ավելի համալիր մոտեցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ ընդգծելով Անկարայի կենտրոնական դերը այդ գործընթացում։
Ֆիդանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գործունեության նոր փուլում դաշինքը պետք է կենտրոնանա ռազմավարական ներուժի հզորացման վրա։ Նա նշել է, որ դաշինքը պետք է դուրս գա զուտ ընթացիկ սպառնալիքներին արձագանքող կառույցի դերից և մշակի անվտանգության ապահովման ավելի հեռանկարային ու համապարփակ տեսլական։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առկա տարաձայնություններին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ դրանք չեն վերաճի անվերահսկելի ճգնաժամի և լիովին հարթելի են։ Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին առանցքային նշանակություն ունի առկա խնդիրների արդյունավետ կառավարման համար։

