Բաժիններ՝

ԱՄՆ-ի արևելյան ափին անոմալ շոգից հետո սպասվում են ջրհեղեղներ

ԱՄՆ-ի Ատլանտյան ափի նահանգներում, ինչպես նաև երկրի որոշ այլ հատվածներում, հայտարարվել է ջրհեղեղների վտանգի մասին, հայտնում է ABC News-ը։

«Ավելի քան 60 մլն մարդ Օհայոյից մինչև Մասաչուսեթս և Վիրջինիա պատրաստվում է հնարավոր ջրհեղեղների՝ ուժեղ շոգից հետո, որը տոնական հանգստյան օրերին նկատվել է Արևելյան ափին», – նշում է հեռուստաալիքը։

Ըստ կանխատեսումների՝ Նյու Յորք նահանգը և Լոնգ Այլենդը կարող են հայտնվել փոթորկային գոտու էպիկենտրոնում։ Ուժեղ անձրևներ սպասվում են նաև Կոնեկտիկուտում, Ռոդ Այլենդում և Մասաչուսեթսում։

Դեռ կիրակի Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին տեսաուղերձով դիմել էր քաղաքի բնակիչներին՝ նախազգուշացնելով վատ եղանակի հնարավոր վտանգավոր հետևանքների մասին։

Նյու Յորքի և Նյու Ջերսիի օդանավակայաններում արդեն չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ։

Անձրևները հանգստյան օրերին սկսվել են նաև ԱՄՆ-ի մայրաքաղաքում։ Դրանց պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի ժամով հետաձգել է Վաշինգտոնի կենտրոնում Անկախության օրվա առթիվ նախատեսված իր ելույթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031