Բաժիններ՝

Երգիչ Եսայի Ալթունյանը պարգևատրվել է ֆրանսիական Արվեստների և գրականության ասպետի շքանշանով

Ֆրանսահայ հայտնի երգիչ, երգահան և պրոդյուսեր Եսայի Ալթունյանը պարգևատրվել է ֆրանսիական Արվեստների և գրականության ասպետի շքանշանով։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

«Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում շքանշանը նրան հանձնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ալթունյանին այս բարձր պետական պարգևը շնորհվել է արվեստի, երաժշտության և մշակույթի ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված երկարամյա նվիրված գործունեության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031