Կիևը գիշերը փորձել է 625 ԱԹՍ-ով զանգվածային հարձակում իրականացնել ՌԴ–ի վրա

Կիևն այս գիշեր փորձել է զանգվածային գրոհ իրականացնել ռազմական հատուկ գործողության գոտուց դուրս ռուսական օբյեկտների վրա և 625 հեռահար հարվածային ԱԹՍ է կիրառել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Հարձակումներն ուղղված են եղել Լենինգրադի, Բրյանսկի, Բելգորոդի, Յարոսլավլի, Կալուգայի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմում վառելիքի և լոգիստիկայի օբյեկտների վրա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Զելենսկին այս հարձակմամբ ձգտում էր Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին եվրոպական երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի իր հովանավորներին ցույց տալ նրանց փողի դիմաց Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտները խոցելու պատրաստակամությունը։

Հստակեցվում է, որ գրոհները խափանվել են զենիթահրթիռային զորքերի մարտական հաշվարկների, շարժական կրակային խմբերի, ինչպես նաև կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմերի ուժերով:

Բրյանսկի մարզի օդային տարածքում ոչնչացվել է 147 ԱԹՍ, Բելգորոդի մարզում՝ 43, Լենինգրադի մարզում՝ 48, Յարոսլավլի մարզում՝ 72, Ղրիմի Հանրապետությունում՝ 64, Կալուգայի մարզում՝ 31։

Ուկրաինայի զինված ուժերի հարվածների նպատակը եղել է քաղաքացիական օբյեկտներին և վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի լոգիստիկ օղակներին վնաս հասցնելը։ ՊՆ-ն նշում է, որ հարձակման հետևանքով վնասված առանձին քաղաքացիական օբյեկտներն առաջիկայում կվերականգնվեն։

Ի պատասխան ուկրաինական կողմի ահաբեկչական գործողության՝ ՌԴ ԶՈւ-ն գիշերը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկություններին, ինչպես նաև ուկրաինական զինված ուժերի հետ առնչվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին Կիև քաղաքում և Կիևի մարզում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031