«Համաս»-ը հայտարարել է Գազայում կառավարող մարմինը լուծարելու և իշխանությունը տեխնոկրատների կոմիտեին փոխանցելու մասին

Պաղեստինյան արմատական «Համաս» շարժումը հայտարարել է, որ լուծարում է կառավարման այն մարմինը, որը գրեթե երկու տասնամյակ ղեկավարում էր Գազայի հատվածը՝ ճանապարհ բացելով տեխնոկրատներից կազմված կոմիտեի համար, որը կստանձնի այդ հատվածի քաղաքացիական կառավարումը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ սա կարևոր քաղաքական շրջադարձ է «Համաս»-ի համար, որը ղեկավարում էր Գազայի հատվածը 2007 թվականից։

Այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերին Գազայում ուժի մեջ մտավ «Համաս»-ի և Իսրայելի միջև հրադադարը, շարժումը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել առօրյա կառավարման գործառույթներից։

«Կառավարության արտակարգ իրավիճակների հանձնաժողովի ղեկավար Մոհամմեդ ալ-Ֆարան պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականը։ Նա նաև որոշել է լուծարել հանձնաժողովը՝ հեշտացնելու համար վարչական և կառավարման լիազորությունների փոխանցումը Գազայի կառավարման ազգային կոմիտեին (NCAG)», – AFP-ին հայտնել է «Համաս»-ի կառավարության մամուլի գրասենյակի ղեկավար Իսմայիլ ալ-Թավաբթան։

Գազայի կառավարման ազգային կոմիտեն ստեղծվել է Խաղաղության խորհրդի կողմից, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձևավորել էր 2025 թվականի հոկտեմբերին՝ «Համաս»-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի միջնորդությունից հետո։

««Համաս»-ը նոր քայլ է կատարել, որի համաձայն այն այլևս չի ղեկավարելու Գազայի հատվածը, որպեսզի վերացնի ցանկացած պատրվակ օկուպացիայի համար», – հայտարարել է «Համաս»-ի խոսնակ Հազեմ Քասեմը։

«Համաս»-ը հույս է հայտնել, որ Գազայի կառավարման ազգային կոմիտեն շուտով կստանձնի իր լիազորությունները և պատրաստակամություն է հայտնել հանձնաժողովին փոխանցել կառավարական պարտականությունները՝ դրա հաջող գործունեությունն ապահովելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031