Բաժիններ՝

Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել

Առնվազն 25 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել Շրի Լանկայի արևմտյան Նեգոմբո քաղաքի բանտում բախումների հետևանքով: Այդ մասին  լրագրողներին հայտնել են Շրի Լանկայի ոստիկանությունում։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ բանտում անկարգությունները տեղի են ունեցել հուլիսի 6-ի առավոտյան՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իշխանություններին հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել բանտարկյալների միջև ծագած բախումները։

Հայտնի չէ, թե ինչն է հրահրել բախումներ։ Հաղորդվում է, որ սա վերջին հինգ տարվա ընթացքում Շրի Լանկայի բանտերում գրանցված ամենաարյունալի բախումն է։

«Զինվորականներին խնդրել են աջակցություն ցուցաբերել ոստիկանությանը, սակայն ներկայում նրանք գտնվում են սպասողական ռեժիմում», – Reuters-ին հայտնել է բանակի խոսնակ Վարունա Գամագեն։

Զոհվածների թվում են պատժիչ ծառայության առնվազն չորս աշխատակից և չորս կալանավոր։ Մնացած զոհերի ինքնությունը պարզվում է:

AFP-ին հիվանդանոցից, ուր տեղափոխվել են վիրավորները, հայտնել են, որ տուժածների մի մասն ունեն հրազենային վնասվածքներ, մյուսները՝ կտրվածքներ ու կապտուկներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031