Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան
Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը, եթե նման հնարավորություն ունենա։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք արժեքավոր ենք համարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Սակայն չպետք է մոռանալ, որ Իսրայելը կարող է սաբոտաժի ենթարկել գործընթացը, երբ հնարավորություն ունենա։ Բոլոր կողմերը պետք է զգոնություն ցուցաբերեն այս հարցում»,- ասել է Ֆիդանը։
Հիշեցնենք, որ համաձայն պակիստանյան Dawn թերթի՝ Իսլամաբադը Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների նոր փուլի անցկացման առավել հավանական վայրն է, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա հուլիսի 11-ին:

