Armat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննության
Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Այս մասին հայտնում են Armat Media-ից:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության դռները կապարակնքված են, առգրավված է ամբողջ տեխնիկան և աշխատակիցների անձնական հեռախոսները: Խուզարկության օրը, խմբագրակազմը հայտարարեց, որ այս գործը ընտրություններից առաջ ԶԼՄ-ի աշխատանքը պարալիզացնելու համար մտածված գործելաոճ էր իշխանությունների կողմից:

