Բաժիններ՝

Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ

Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան: Այս մասին ՆԳՆ-ում վարորդական վկայականի վերականգնման ու տրամադրման կարգի փոփոխության մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը:

«Մենք առաջարկում ենք փոփոխություն, որ վարելու հիմքը վերանալուց և զրկման ժամկետը ավարտվելուց հետո 1 տարվա ընթացքում անձը կարող է դիմել, վճարել համապատասխան պետական տուրք, որը սահմանված է 50,000 դրամի չափով և առանց որակավորման քննությունների նրա վարելու իրավունքը կվերականգնվի, վերականգնման օրվանից սկսված կսահմանվի 1 տարվա փորձաշրջան, անձին 13 միավորի փոխարեն կտրամադրվի 6 միավոր:

Վարելու իրավունքի դադարումը ըստ մեր օրենսդրության ունի մի շարք հիմքեր, օրինակ, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անձը ճանաչվել է անգործունակ, կամ առկա է անձի հոգեկան, թմրանյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդության, կամ առողջական վիճակի մասով օրենսդրությամբ սահմանված պայմաններին չբավարարելու կամ չհամապատասխանելու մասին տեղեկատվություն, կամ էլ անձը մահացել է:

Վերանիշյալ հիմքերից այն բոլոր դեպքերում, երբ վարելու իրավունքից զրկելը կապ կունենա անգործունակ ճանաչվելու, թվարկված հիվանդությունների, դատարանից կողմից զրկումների, օտարերկրյա պետությունների իրավասու այլ մարմինների կողմից զրկելու հետ, որակավորման քննությունների միջոցով այդ իրավունքը վերականգնելու ընթացակարգը կպահպանվի: Նախագծի օրենքի շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց վարելու իրավունքը դադարել է ՀՀ ոստիկանության կողմից կայացված և ուժի մեջ մտած վարչական ակտով, և այդ վարելու իրավունքը անձին տրամադրված է եղել ՀՀ իրավասու մարմինների կողմից»,- նշել է Մարանդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031