Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։

Վերջինիս խոսքով՝ Թրամփը երկու առաջնորդների հետ երկկողմ հանդիպումներ կունենա, ինչին կհաջորդի Վաշինգտոն մեկնելուց առաջ մամուլի ասուլիսը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպման նպատակն է «խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք վերջ դնել պատերազմին»։

«Նախագահը (խմբ․՝ Թրամփը) զգում է այս ամենին վերջ տալու անհրաժեշտությունը», – նշել է պաշտոնյան։

Նա հայտնել է, որ Անկարայում Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը կշարունակի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ԱՄՆ պաշտոնյաները որևէ մանրամասն չեն հաղորդել Թրամփի և ալ-Շարաայի հանդիպման նպատակի մասին։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 7-8-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031