Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 5-ի գիշերը մայրաքաղաք Կիևի դեմ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 քաղաքացի։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Տելեգրամ»-ի իր էջում գրել է, որ հարվածներից վիրավորվել է 46 մարդ։

27-ը հոսպիտալացվել են, նրանց շարքում երեքը երեխաներ են։

Կլիչկոն հաստատել է, որ մայրաքաղաքի չորս թաղամասերում գրանցվել են ավերածություններ և վնասներ։ Ամենաշատը տուժել է Պոդոլսկի շրջանը։ Մեկ շենքում ավերվել են հինգերորդից մինչև իններորդ հարկերի բնակարանները։

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Կիևին և Կիևի շրջանին։ Ռուսական կողմից պնդել են, որ ուկրաինական տարածքում թիրախավորվել են ռազմական արդյունաբերության, վառելիքի և էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ։

Միևնույն ժամանակ, ՊՆ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջաններում չեզոքացրել են ուկրաինական 519 ԱԹՍ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031