Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով․ Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։ Այս մասին հայտնում է ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։

«Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտոմատավորներ են կանգնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,- հայտնում է ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածուն։

Նախնական տվյալներով՝ իրավապահները մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր օբյեկտներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031