Հուսիթները ստեղծում են իրանական «Բասիջ»-ի օրինակով քաղաքացիական ուժեր. Intelligence Online
Եմենի հուսիթների «Անսար Ալլահ» կազմակերպությունը հայտարարել է նոր կառույցի՝ «Ընդհանուր մոբիլիզացիոն ուժերի» ստեղծման մասին, որը կոչված է ուժեղացնելու վերահսկողությունը իրենց ենթակա տարածքների նկատմամբ։
Պարբերականի տվյալներով՝ նոր կազմակերպությունը ստեղծվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կառուցվածքում գործող «Բասիջ» ռազմականացված կազմավորման օրինակով և նպատակ ունի կամավորների ցանց ձևավորել հուսիների վերահսկողության տակ գտնվող գրեթե յուրաքանչյուր շրջանում։
Հաղորդվում է, որ մասնակիցներին սովորեցնում են զենքի հետ վարվելու կանոններն ու շարժման գաղափարախոսությունը, իսկ դրա դիմաց նրանք ստանում են պարենային օգնություն և այլ արտոնություններ։

