Ֆրանսիական թանգարանից միլիոնավոր եվրոյի արժողությամբ զարդեր են հափշտակել. AFP
Կիրակի վաղ առավոտյան ավազակախումբը ներխուժել է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող էլիտար ապակեգործական «Lalique» ընկերության թանգարանի տարածք և փորձել տիրանալ թանկարժեք զարդերի հավաքածուին։
Հետաքննության տվյալներով՝ կողոպուտի հետևանքով հափշտակվել է շուրջ 20 առարկա, իսկ հասցված վնասը գնահատվում է գրեթե 4 միլիոն եվրո։
Մոդեռն և արտ-դեկո ոճերում ստեղծագործած ոսկերիչ և ապակեգործ Ռենե Լալիկին նվիրված թանգարանը բացվել է 2011 թվականին՝ ընկերության գործարանի անմիջական հարևանությամբ։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Լուվրում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտը, երբ հանցագործները հափշտակեցին 102 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, հասարակության ուշադրությունը կրկին սևեռեց ֆրանսիական թանգարանների և պատկերասրահների անվտանգության խնդիրներին։

