Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ

Սպիտակ տունը հրապարակել է զեկույց, որում Սմիթսոնյան ինստիտուտի ղեկավարությունը, հատկապես Ամերիկայի պատմության ազգային թանգարանը, մեղադրվում է «գաղափարախոսական կողմնակալության» և «արմատական ակտիվիզմի» մեջ։ Փաստաթուղթը հրապարակվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի Ներքին քաղաքականության խորհրդի կողմից՝ ԱՄՆ Անկախության օրը, հայտնում է Associated Press-ը։

Զեկույցում պնդվում է, որ թանգարանի գործող ղեկավարությանը «չի կարելի վստահել» ԱՄՆ պատմությունը ներկայացնելը, քանի որ, հեղինակների կարծիքով, այն հեռանում է կրթական գործառույթից դեպի «քաղաքական ակտիվիզմ»։ Փաստաթղթում խոսվում է հաստատության «գաղափարախոսության կողմից զավթման» մասին, որը, իբր, խեղաթյուրում է ազգային պատմությունը։

Զեկույցը պատրաստվել է Թրամփի վարչակազմի՝ Վաշինգտոնի մշակութային և գիտական հաստատությունների աշխատանքի վերանայման ավելի լայն արշավի ֆոնին։ Ավելի վաղ նա ստորագրել էր հրամանագիր՝ ուղղված այն ծրագրերի դեմ, որոնք, նրա կարծիքով, առաջ են մղում «պառակտող նարատիվներ» և «անպատշաճ գաղափարախոսություն»։

Վարչակազմն արդեն քայլեր ձեռնարկել է մշակութային հաստատությունների վրա ազդեցություն գործադրելու ուղղությամբ, ներառյալ Քենեդու կենտրոնում բարեփոխումները և համալսարանների վրա ճնշումը՝ դաշնային ֆինանսավորումը կրճատելու սպառնալիքի միջոցով։

Սմիթսոնյան ինստիտուտի ղեկավարությունը հրապարակայնորեն չի մեկնաբանել նոր զեկույցը։ Դրա ղեկավար Լոնի Բանչը, որն այս պաշտոնում առաջին աֆրոամերիկացին է, ավելի վաղ հայտարարել էր, որ թանգարանի նպատակը ԱՄՆ-ի բարդ պատմությունը ներկայացնելն է՝ որպես երկրի և նրա զարգացման ըմբռնման հիմք։

Սպիտակ տան փաստաթղթում պնդում է արվում, որ թանգարանը «խաթարում է վստահությունը ամերիկյան հաստատությունների նկատմամբ» և պետք է բարեփոխվի՝ ազգային պատմության «ճիշտ» ներկայացումը վերականգնելու համար։

Նախաձեռնության քննադատները հայտարարում են, որ նման քայլերը կարող են հանգեցնել պատմության քաղաքական վերաշարադրման և բարդ պատմական թեմաների, ներառյալ ստրկությունն ու ռասայական հակամարտությունները, պարզեցմանը։

Մի շարք դեմոկրատ քաղաքական գործիչներ և պատմաբաններ նախազգուշացնում են, որ գործադիր իշխանության միջամտությունը թանգարանների և համալսարանների աշխատանքին սպառնում է ակադեմիական անկախությանը և պատմության մեկնաբանման ազատությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031