ՖԻՖԱ-ն պատմության մեջ առաջին անգամ խաղից հետո չեղարկել է կարմիր քարտը՝ ենթադրաբար Թրամփի զանգի պատճառով

Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում կոպիտ խախտման համար հեռացված ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունը կմասնակցի 1/8 եզրափակչի՝ Բելգիայի դեմ հանդիպմանը: Ըստ նրա տվյալների՝ Սպիտակ տունն ուղղակիորեն դիմել է ՖԻՖԱ-ին՝ խնդրելով վերանայել ֆուտբոլիստին հեռացնելու որոշումը։

Ջեյքոբսի խոսքով՝ ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Բալոգունի որակազրկումը կասեցվել է մեկ տարով։ Նշվում է, որ որոշումը կայացրել է «անկախ» հանձնաժողովը։ Կիրառվել է Կարգապահական կանոնակարգի այն կետը, որտեղ ասվում է, որ պատիժը կարող է հետաձգվել փորձաշրջանով։ Թրամփը Truth Social-ում գրել է. «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին ճիշտ վարվելու և մեծ անարդարությունը շտկելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031