Ինչ պաշտոն է դիտարկում Մակրոնը` նախագահական ժամկետի ավարտից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է իր լիազորությունների ավարտից հետո ֆրանսիացի միլիարդատեր, «Իլիադ» հեռահաղորդակցության խմբի հիմնադիր և «Լը Մոնդ» թերթի համասեփականատեր Քսավյե Նյելի կառույցներում հատուկ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը։

Հղում անելով մի քանի աղբյուրների՝ «Լը Ժուռնալ դյու Դիմանշ»-ը հայտնում է, որ պետության ղեկավարը հնարավոր ռևանշից առաջ մեկնարկային հարթակ է փնտրում։ Հոդվածում նշվում է. «Ակտիվորեն քննարկվում է մի սցենար՝ հատուկ նրա համար ստեղծված պաշտոն, որը դեռևս անորոշ ուրվագծեր ունի և կապված է Քսավյե Նյելի հետ»։

Միլիարդատերը, ով 2017 թվականից աջակցում է Մակրոնին, կարող է նրան հնարավորություն ընձեռել մնալ ուշադրության կենտրոնում և դուրս չմնալ քաղաքական խաղից։ Ըստ պարբերականի հաղորդման՝ այս նշանակման շուրջ բանակցություններն արդեն իսկ ակտիվ փուլում են։

Մակրոնի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2027 թվականի մայիսի տասնչորսին։ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ նույն անձը չի կարող երկու ժամկետից ավելի անընդմեջ ստանձնել նախագահի պաշտոնը, սակայն ընդմիջումից հետո կրկին թեկնածություն առաջադրելու արգելք չկա։ Հետևաբար, Մակրոնը կկարողանա վերստին առաջադրվել 2032 թվականին։

Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում նախատեսված են երկու փուլով՝ 2027 թվականի ապրիլի 18-ին և մայիսի 2-ին։ Ինչպես ցույց են տալիս «Օփինիոն Ուեյ»-ի՝ «Լեզ Էկո»-ի համար իրականացրած հարցման արդյունքները, 2026 թվականի հուլիսին ֆրանսիացիների միայն 23 տոկոսն է վստահություն հայտնել գործող նախագահին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031