Թայվանը 24 տարվա ընթացքում առաջին անգամ վերսկսել է զինվորականների հակակոմունիստական պատրաստությունը. Reuters
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թայվանը 2002 թվականից ի վեր առաջին անգամ վերսկսել է ռազմական ակադեմիաների շրջանավարտների համար «հակակոմունիստական» հայրենասիրական դաստիարակության ծրագիրը՝ Չինաստանի կողմից աճող ռազմական սպառնալիքի և ներթափանցման փորձերի ֆոնին։
Թայվանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ դասընթացը նպատակ ունի օգնել ապագա սպաներին ավելի լավ հասկանալ ազգային անվտանգության սպառնալիքները, գիտակցել, թե «ինչու ենք մենք կռվում և ում համար», ինչպես նաև ձևավորել «հստակ պատկերացում, թե ով է բարեկամը, և ով՝ թշնամին»։ Ծրագրի շրջանակներում դասախոսություններ կանցկացնեն մայրցամաքային Չինաստանի գործերի խորհրդի, Ազգային անվտանգության խորհրդի, Արդարադատության նախարարության և Սինիկա ակադեմիայի ներկայացուցիչները։

