Չինաստանի «Սյույդապու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկը համալրվել է կառավարման և վերահսկման համակարգերով
Սարքաշինության մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները պատրաստել և տեղադրել են «միջուկային կղզու» կառավարման և վերահսկման համակարգերի ծրագրատեխնիկական համալիրները: Ներկայումս ընթանում են սարքավորումների կարգաբերման աշխատանքները:
Համալիրներն ապահովում են ռեակտորային տեղակայանքի հիմնական պարամետրերի հուսալի վերահսկողությունը, սարքավորումների վիճակի ախտորոշումը, ռեակտորի պաշտպանության գործառույթների իրականացումը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությունը: Մատակարարման կազմում ներառվել են նաև լաբորատորիաների և լայնամասշտաբ սիմուլյատորի (մարզասարքի) համար նախատեսված սարքավորումները:

