Եվրոպայում անոմալ շոգը հանգեցրել է օդորակիչների դեֆիցիտի
Եվրոպական երկրները, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, բախվել են կլիմայական տեխնիկայի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի, ինչը ծայրահեղ եղանակային պայմանների ֆոնին հանգեցրել է պահեստային պաշարների արագ սպառման։
Ստեղծված իրավիճակում մանրածախ առևտրով զբաղվողները շտապ կարգով դիմել են թուրք արտադրողներին՝ սարքավորումների մատակարարման խնդրանքով։ Թուրքական արդյունաբերության ներկայացուցիչների գնահատմամբ՝ արտահանման ցուցանիշները կտրուկ աճում են, իսկ պատվերների ընդհանուր ծավալը կարող է գերազանցել 100 հազար միավորը։

