Հատուկ ռազմական գործողությունը Արևմուտքի ներգրավվածության պատճառով վերաճել է լիարժեք պատերազմի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը հատուկ ռազմական գործողությունից վերաճել է իրական պատերազմի։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել արևմտյան երկրների ուղղակի մասնակցության պատճառով, որոնք Կիևին աջակցություն են ցուցաբերում հետախուզական տվյալների տրամադրման, սպառազինությունների մատակարարման և հարվածների ուղղորդման միջոցով։
Կրեմլի ներկայացուցիչը թվարկել է մի շարք պետություններ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և ԱՄՆ-ն, որոնք, ինչպես պնդում է Մոսկվան, կանգնած են Կիևի ռեժիմի գործողությունների հետևում։ Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը ստիպված է հաշվի առնել Ուկրաինայի իշխանությունների պատրաստակամությունը՝ դիմելու ցանկացած մեթոդի և խախտելու ցանկացած սահման։
Բացի այդ, Պեսկովն անդրադարձել է Ուկրաինայի ապաինտեգրման ռիսկերին՝ նշելով, որ Լեհաստանում գոյություն ունի կարծիք, համաձայն որի՝ հարևան պետության տարածքի զգալի մասը պատմականորեն լեհական հողեր են։

