Բաժիններ՝

Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել

Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան տանող ավտոճանապարհին այրվում է բեռնատար․ այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է Scania մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին, մարվել՝ 18։06-ին։

Այրվել են բեռնատարը, բեռնված 8 ավտոմեքենայից չորսը՝ ամբողջությամբ, 2՝ մասամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031