Չինաստանն ազատ է արձակել քրիստոնյա հովիվ Էզրա Ցզինին, որը նախկինում ղեկավարում էր երկրի ամենամեծ ընդհատակյա եկեղեցիներից մեկը. WSJ

Չինաստանն ազատ է արձակել քրիստոնյա հովիվ Էզրա Ցզինին, որը նախկինում ղեկավարում էր երկրի ամենամեծ ընդհատակյա եկեղեցիներից մեկը. WSJ

Ըստ պարբերականի՝ 57-ամյա հոգևորականն արդեն ժամանել է Լոս Անջելես, որտեղ բնակվում է նրա ընտանիքը։ Ազատ արձանումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին կատարած այցից անմիջապես հետո և դիտարկվում է որպես բարի կամքի դրսևորում՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև երկկողմ հարաբերությունները բարելավելու փորձերի ֆոնին։

Հոկտեմբերին Ցզինի ձերբակալությունը սուր արձագանք էր առաջացրել ԱՄՆ-ում, իսկ Թրամփը խոստացել էր անձամբ բարձրացնել այդ հարցը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ։ Հովիվը երկար տարիներ ղեկավարում էր պեկինյան «Սիոն» եկեղեցին՝ շարունակելով իր ծառայությունը պաշտոնապես գրանցված եկեղեցիների պետական համակարգից դուրս։ Ամերիկա-չինական գագաթնաժողովի պահին այս համայնքի հետ կապված ևս 18 մարդ մնում էր կալանքի տակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031