Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհավորել նրան հուլիսի 4-ին նշվող Ամերիկայի անկախության 250-ամյակի առթիվ:
Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները:Նեթանյահուն հայտարարել է, որ երկու առաջնորդները համաձայնել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում։ Սպասվում է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ամենամյա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
«Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգները համաշխարհային ազատության երաշխավորն է, և որ Իսրայելը գնահատում է իր սերտ կապերը (ԱՄՆ-ի հետ)», – ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

