Ադրբեջանը նոր կանոնակարգ է սահմանել կենդանիների արտահանման վերաբերյալ

Վրաստանում կենդանիներ արտահանող որոշ ընկերություններ նշել են, որ ոլորտի հիմնական մարտահրավերը հիմնականում արտահանման շուկաներում կանոնակարգերի հաճախակի փոփոխություններն են։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ադրբեջանական կողմը, որը Վրաստանի համար կենդանիների արտահանման հիմնական շուկաներից մեկն է, մի քանի օր առաջ փոխել է իր կանոնակարգը։

Մասնավորապես, նոր սահմանափակումների համաձայն՝ խստացվել են ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների տեղափոխման կանոնակարգը, և կրճատվել է մեկ տրանսպորտային միջոցով միաժամանակ տեղափոխվող քանակը։ Նախկինում մեկ մեքենայով կարելի էր տեղափոխել 450 ոչխար, բայց հիմա Ադրբեջանը սահմանել է, որ մեկ մեքենայում պետք է լինի 150 ոչխար։ Նախկինում մեկ մեքենայում խոշոր եղջերավոր անասունների թիվը 100 էր, հիմա այդ թիվը կրճատել են մինչև 60։

Արտահանողների խոսքով` այս սահմանափակումը կնվազեցնի Վրաստանից կենդանիների արտահանումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031