Վրաստանում օտարերկրացու հետ «կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի

Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։

«Պատժելի է դառնում կեղծ ամուսնությունը և/կամ նման ամուսնության մեջ գտնվելը, որի նպատակը ընտանիք կազմելը չէ, այլ երկրում օտարերկրացու օրինական բնակության իրավունք ձեռք բերելը»։

Որպես պատիժ նախատեսվում է.

  •  Օտարերկրացու արտաքսում Վրաստանից և Վրաստան մուտքի արգելք՝ 2-ից մինչև 10 տարի ժամկետով,
  •  Կամ` տուգանք,
  •  Կամ` տնային կալանք 1-ից մինչև 2 տարի ժամկետով,
  •  Կամ` ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով։

Օրինագծին կողմ է քվեարկել 81 պատգամավոր։

Նույն օրենսդրական փաթեթով խստացվում է նաև օտարերկրացիների համար Վրաստանում ուսումնական վիզաների տրամադրման կարգը. նա պետք է ներկայացնի լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ, իսկ ուսումնառությունը սկսելու դեպքում տարեկան կտրվածքով պետք է կարողանա կուտակել օրենսդրությամբ սահմանված ուսումնական կրեդիտների առնվազն մեկ երրորդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031