Անկարայում ՆԱՏՕ գագաթնաժողովի անվտանգությունը կհսկի 56.000 ծառայող

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ երկրի իրավապահ մարմիններն անցել են անվտանգության խստացված միջոցառումների։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անկարայի փոխոստիկանապետ Արիֆ Հաքան Թանդողանը հայտարարել է, որ ռիսկերի վերլուծության ու գնահատման աշխատանքները մեկնարկել են օրեր առաջ:

Ըստ հրապարակված տվյալների՝ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու նպատակով կներգրավվի շուրջ 56.000 անվտանգության աշխատակից, որոնցից մոտ 49.000-ը ոստիկանության համակարգի աշխատակիցներ են, իսկ 7.000-ը՝ ժանդարմերիայի ներկայացուցիչներ։

Թանդողանը նշել է, որ անվտանգության միջոցառումների շրջանակում արդեն իսկ իրականացվել է մոտ 900 հանկարծակի ստուգում (հատուկ գործողություն)։ Հսկողության տակ են վերցվել օրավարձով տրվող բնակարաններ, վարձույթով տրամադրվող մեքենաներ, զբոսայգիներ ու պուրակներ, ինչպես նաև առաջնորդների հյուրընկալման և պաշտոնական ծրագրերի անցկացման վայրերի շրջակայքը։

«Մեր առաջնահերթությունն է ապահովել, որ պետությունների ղեկավարներն ու պատվիրակություններն առանց որևէ խնդրի ավարտեն այս գագաթնաժողովը և գոհ հեռանան մեր երկրից»,- ընդգծել է Անկարայի փոխոստիկանապետը։

Գագաթնաժողովի ընթացքում իրավիճակին մշտապես հետևելու համար ստեղծվել են հատուկ ճգնաժամային կենտրոններ։ Գլխավոր կենտրոնը գործելու է Քաղաքային անվտանգության կառավարման համակարգի (KGYS) բազայի վրա, որտեղից կոորդինացվելու է տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031