Ալեն Սիմոնյանը ԱԺ պատմության ամենալավ նախագահն է. Արսեն Թորոսյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ալեն Սիմոնյանին համարում է Հայաստանի պատմության լավագույն Ազգային ժողովի նախագահը։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է «ՔՊ» վարչությունը որոշել ԱԺ նախագահի թեկնածուին փոխել, Թորոսյանը նշել է.
«Տեղի է ունեցել գաղտնի, փակ քվեարկություն։ Ինչպես շատ դեպքերում, երբ մենք մեր գործընկերներին ընտրում ենք անձերի, դա անում ենք գաղտնի քվեարկությամբ։ Լինում է քննարկում, ապա դրա ավարտին վարչության անդամներով կարծիքներ ենք արտահայտում, հետո նույն կերպ նաև վարչություն ենք ընտրել։
Ես վարչության անդամ եմ, նույն քվեարկությամբ վարչության նախագահն էլ ընտրվել է նույն սկզբունքով, ու այս հարցերը պարզապես տեղին չեն»,-ասաց Թորոսյանը։
Ապա Թորոսյանն ընդգծեց՝ այսօր ընտրելու են ժողովրդավարության սկզբունքով։

