Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Մոսկվան Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չի ստացել։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ռուսական RTVI-ն տված հարցազրույցում՝ անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի դուրսբերման կամ բազայի վերաբերյալ մինչև 2044 թվականը գործող պայմանագրի հնարավոր վերանայման վերաբերյալ հարցին։

«Հայկական կողմից նման ազդանշաններ դեռևս չեն ստացվել: Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Շիրակում գտնվող ռուսական ռազմաբազայի ապամոնտաժման հարցը։ ենք համոզված ենք, որ այս բազան կարևորագույն տարր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում»,-ասել է Գալուզինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930