Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գդանսկում Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ համաժողովի շրջանակում բանակցություններ է անցկացրել լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են լեհ-ադրբեջանական պրագմատիկ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև համաձայնագրերի նախագծերի ուղղությամբ աշխատանքը։
Նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինային աջակցության վերաբերյալ, քննարկել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, տարածաշրջանային զարգացումները։

