VK մեսենջերի App Store-ից հեռացումը քաղաքական գրաքննության ակտ է. Մարիա Զախարովա
VK մեսենջերի App Store-ից հեռացումը քաղաքական գրաքննության ակտ է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ նորկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան որևէ ալիքով որևէ բողոք չի ստացել. ծառայությունները հեռացվել են առանց նախազգուշացման»,- նշել է նա՝ հավելելով, որ դա չի մեկուսացնի ռուսական ծառայությունները։

