Բաժիններ՝

Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար

Կորեայի Հանրապետության դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի համար՝ խռովության գործով վերաքննիչ դատավարության շրջանակներում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Փետրվարին առաջին ատյանի դատարանը Յուն Սոկ Յոլին դատապարտել է ցմահ բանտարկության: Հունիսի 25-ին Սեուլի Բարձր դատարանը՝ երկրորդ ատյանի դատարանը, անցկացրել է լսումներ, որոնց ժամանակ պետական մեղադրող կողմը ներկայացրել է սեփական հանձնարարականը:

Հարավային Կորեայի Քրեական օրենսգիրքը միայն երկու պատիժ է նախատեսում խռովություն հրահրողի համար՝ ցմահ ազատազրկում և մահապատիժ: Ընդ որում, մահապատիժ ի կատար չի ածվել 1997 թվականից ի վեր, չնայած նման դատավճիռներ հրապարակվում են: Ձմռանը դատախազությունը պարզաբանել է, որ մահապատիժ է խնդրում՝ պատժի անխուսափելիությունը ցույց տալու համար:

Կորեայի Հանրապետության դատական ​​համակարգը բաղկացած է երեք մակարդակից, վերջին մակարդակը Գերագույն դատարանն է:

2024 թ. դեկտեմբերին երկրի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր ռազմական դրություն՝ խախտելով սահմանադրությունը, ինչի պատճառով նրան հետագայում հեռացրել են իշխանությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930