Բաժիններ՝

ԱՄՆ Սենատը տապալել է Իրանի հետ հակամարտությունում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը

ԱՄՆ նախագահին Իրանի դեմ ռազմական գործողություններում զինված ուժեր կիրառելն արգելող համատեղ բանաձևի ընդունումից ընդամենը մեկ օր անց, ամերիկյան Սենատը համանման մեկ այլ նախաձեռնություն է տապալել։ Սենատի հանրապետական մեծամասնության այս քայլն արժանացել է երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի գովասանքին։

Քվեարկության վերջնական արդյունքներով՝ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել 47 սենատոր, դեմ՝ 50-ը, իսկ հանրապետական սենատոր Ռենդ Փոլը ձեռնպահ է մնացել։

Լրատվամիջոցները նկատում են, որ Սենատն այսպիսով դադարեցրել է նախագահի գործողությունների քննադատությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել սենատորներին, այդ թվում՝ նախորդ բանաձևին կողմ քվեարկած չորս հանրապետականներին։

Թրամփը, «Truth Social» սոցիալական ցանցում մեկնաբանելով քվեարկության արդյունքները, հիշատակել է նաև Ռենդ Փոլի ու սենատոր Բիլ Քեսիդիի դիրքորոշման փոփոխությունը և շնորհակալություն հայտնել հանրապետականներին։

«Այս քվեարկությունը նախազգուշացում է Իրանին»,- գրել է Թրամփը։

CNN-ի հաշվարկներով՝ չորեքշաբթի օրը կայացած քվեարկությունը տարեսկզբից ի վեր արդեն 11-րդ դեպքն է եղել, երբ Սենատն անդրադարձել է Իրանում ռազմական լիազորությունների կիրառման հարցին։

Հաղորդվում է, որ չորեքշաբթի գիշերը Սենատը 50 «կողմ» և 48 «դեմ» ձայներով ընդունել է մի բանաձև, որով Իրանի դեմ ռազմական գործողություններում Թրամփին կոչ է արվել դադարեցնել ամերիկյան զինված ուժերի օգտագործումը։ Դրանից հետո նախագահը հայտարարել է, որ այդ քայլն անժամանակ է եղել ու անիմաստ, իսկ նախաձեռնությանը կողմ քվեարկած սենատորներն այդպիսով օգնել են Վաշինգտոնի հակառակորդներին և թուլացրել ԱՄՆ-ի դիրքերը Թեհրանի հետ բանակցություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930