Բաժիններ՝

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4192-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 4192-ի։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, զոհերի ընդհանուր թիվը հասել է 4192-ի, իսկ վիրավորներինը՝ 12 171-ի», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվն ավելացել է 17-ով, իսկ վիրավորներինը՝ 7-ով։

Գործակալությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ի առավոտյան Բեքաայի մարզի Այն Արաբ գյուղաքաղաքի բնակիչները վերադարձել են իրենց տները։ Ավելի վաղ Լիբանանի բանակի ստորաբաժանումները բացել էին բնակավայր տանող ճանապարհը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վերջին մարտերի ընթացքում հարավային Լիբանանում ավելի քան 11 000 բնակելի շենք «ամբողջությամբ ավերվել է», ևս 2200-ը մասամբ են վնասվել։

«Շատ ընտանիքների համար սա նշանակում է, որ պարզապես տուն չկա վերադառնալու։ Շարունակական անորոշությունը, լայնածավալ ավերածությունները և չպայթած զինամթերքի սպառնալիքը շարունակում են խոչընդոտել անվտանգ և կայուն վերադարձին», – ասել է նա։

«Այնուամենայնիվ, շատերը շարունակում են վերադառնալ հարավային Լիբանան, 19 000 մարդ գիշերը լքել է ապաստարանները, ինչի արդյունքում ապաստարաններում մնացածների թիվը կրճատվել է մինչև մոտ 90 000»,- հավելել է նա։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930