Բաժիններ՝

Իսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of Israel

Գազայի հատվածը հետպատերազմյան շրջանում կառավարելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Ըստ հրապարակման՝ Կիպրոսի հանգստավայրերից մեկում կայանալիք հանդիպմանը ներկա կլինեն կազմակերպության գործադիր խորհրդի, Գազայի հատվածի կառավարման պաղեստինյան կոմիտեի, ինչպես նաև Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի գրասենյակի ներկայացուցիչները։

Իսրայելական թերթը, վկայակոչելով միջնորդ երկրներից մեկի արաբ դիվանագետի, ինչպես նաև իրավիճակին ծանոթ պաղեստինցի ներկայացուցչի, հայտնել է, որ Կիպրոսում հանդիպման ժամանակ պետք է տեղի ունենա «վերագործարկում», որը շահագրգիռ կողմերին թույլ կտա «վերատրամադրվել» և «համաձայնության գալ»։

Հրատարակությունը նաև հաղորդում է, որ Խաղաղության խորհրդի որոշ անդամներ դժգոհ են եղել Կիպրոսի հանգստավայրում հանդիպում անցկացնելու մտադրությունից՝ Գազայի բնակչության շարունակվող տառապանքների ֆոնին, և այդ պատճառով որոշում է կայացվել կրճատել հանդիպմանը հրավիրված հյուրերի ցուցակը»։

Իր հերթին, Կիպրոսի Cyprus Mail թերթը փորձել է վերաստուգել իսրայելական զանգվածային լրատվամիջոցների այդ տեղեկատվությունը, սակայն Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Լետիմպիոտիսից պատասխան է ստացել, որ նա իրազեկ չէ այդ ծրագրերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930