Բաժիններ՝

Պեսկովը՝ Ռուսաստանում սպասվող առաջիկա ընտրությունների մասին

2026 թվականի սեպտեմբերին նախատեսված Պետդումայի ընտրությունները հետաձգելու հարց չի քննարկվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Դրանք հայտարարվել են նախագահի հրամանագրով», – լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած երկու աղբյուրներ «Մեդուզային» հայտնել էին, որ ԱԴԾ ղեկավարներն ու Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը ցանկանում են Վլադիմիր Պուտինին համոզել հետաձգել ընտրությունները: Զրուցակիցներից մեկի խոսքով՝ հետաձգման, իսկ իրապես ՝ մոտ ապագայում չեղարկման մասին խոսակցությունները հայտնվել են դեռ 2026 թվականի գարնանը։

Հիմնական փաստարկներն, որոնք ուժայիններն օգտագործում են ընտրությունների չեղարկման համար, տնտեսության վատթարացող իրավիճակն ու «Եդինայա Ռոսիայի» կուսակցության վարկանիշի անկումն է:

«Նախագահի սեղանին ոչ մի փաստաթուղթ չի դրված, և հնարավոր է ՝ չի դրվի»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930