Ավետիք Չալաբյանին մեղшդրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խnչընդոտելու նախապատրաստության համար. Վարազդատ Հարությունյան
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:
Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին:
Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է «Կենտրոնի» դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը: Միջնորդությունը քննող դատավորի և ժամի մասին կհայտնենք իմանալուն պես»,- գրել է Հարությունյանը:

