Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք վարելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր գործեր։ Մենք Հայաստանում լուրջ ներդրող ենք՝ որպես Ռուսաստան, ուստի գործերը շատ են, և հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Պեսկովը նշել է, որ Երևանն այժմ գտնվում է իր զարգացման ուղին ընտրելու գործընթացում:

«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը գտնվում է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար սա կարևոր է, որովհետև բազմաթիվ դարերի ընթացքում Ռուսաստանը և Հայաստանը եղել են հարևան երկրներ, եղբայրական երկրներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930