Բաժիններ՝

ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու բանաձևին: Բանաձևին կողմ է քվեարկել 50, դեմ՝ 48 սենատոր։

ԱՄՆ հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը, Սյուզան Քոլինզը, Լիզա Մըրկովսկին և Բիլ Քեսիդին կողմ են քվեարկել բանաձևին։ Միևնույն ժամանակ, դեմոկրատ սենատոր Ջոն Ֆեթերմանը դեմ է քվեարկել փաստաթղթի ընդունմանը։

CNN-ի հաղորդմամբ՝ Սենատի որոշ դեմոկրատներ, այդ թվում՝ Թիմ Քեյնը, կարծում են, որ ռազմական լիազորությունների մասին բանաձևի ընդունումն անհրաժեշտ է նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և սկսել բանակցություններ Թեհրանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ։

Նշենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող վետո դնել դրա վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930