Բաժիններ՝

Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է վերսկսելու բանակցություններն ուկրաինական կողմի հետ ցանկացած պահի՝ այն կետից, որտեղ դրանք դադարեցվել են: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը նվիրված դեսպանների կլոր սեղանի ժամանակ:

«Վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, ավարտվեց նրանով, որ ի պատասխան բանակցային խմբերի ցածր մակարդակի վերաբերյալ ուկրաինացիների ափսոսանքների և այն գանգատների, որ բանակցությունները հիմնականում նվիրված են մարդասիրական հարցերին, մեր պատվիրակությունը նախագահ Պուտինի հանձնարարությամբ, առաջարկել է էապես բարձրացնել բանակցողների մակարդակը:

Թվում էր, թե հենց դա էր, ինչի բացակայությունից գանգատվում էին ուկրաինացի բանակցողները: Նրանք պարզապես հեռացան ռադարներից և աշնանն ասացին. «Ոչ, մենք դադարեցնում ենք այս բանակցությունները»: Մենք պատրաստ ենք վերսկսելու դրանք ցանկացած ժամանակ այն կետից, որտեղ դրանք դադարեցվել են», – նշել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930