Մունդիալ-2026. Ֆրանսիան ու Նորվեգիան դուրս եկան հաջորդ փուլ
Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Մարզադաշտ «Ֆիլադելֆիա»
I խումբ, երկրորդ տուր
Ֆրանսիա-Իրաք` 3:0
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմն ապահովեց իր տեղը աշխարհի առաջնության 1/32-րդ եզրափակիչում` երկրորդ հաղթանակը տոնելով ու այս անգամ պարտության մատնելով Իրաքին: «Կապույտները» երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Իրաքի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դեմբելեն:
Նյու Ջերսի, ԱՄՆ
Մարզադաշտ «Նյու Ջերսի»
I խումբ, երկրորդ տուր
Նորվեգիա-Սենեգալ` 3:2
Աշխարհի առաջնության I խմբից հաջորդ փուլ դուրս եկավ նաև Նորվեգիան, որը երկրորդ տուրում 3:2 հաշվով հաղթեց Սենեգալին: Նորվեգացիների կազմում աչքի ընկան Մարկուս Պեդերսենը և դուբլ ձևակերպեց Էրլինգ Հալանդը: Սենեգալի կազմում դուբլի հեղինակ դարձավ Իսմաիլ Սարրը: I խմբում 6-ական միավոր ունեն Նորվեգիան ու Ֆրանսիան, միավոր չեն վաստակել Սենեգալն ու Իրաքը:
Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Մարզադաշտ «Բայ Արենա»
J խումբ, երկրորդ տուր
Հորդանան-Ալժիր` 1:2
Այս Մունդիալում իր առաջին հաղթանակը տոնեց Ալժիրի հավաքականը, որը 1:2 հաշվով առավելության հասավ Հորդանանի նկատմամբ: Հորդանանից Նիզար Ալրաշդանի գոլին Ալժիրից պատասխանեցին Նադհիր Բենբուալին ու Ամինե Գուիրին: Հորդանանը դուրս մնաց հետագա պայքարից և վերջին տուրում կխաղա Արգենտինայի հետ, իսկ Ալժիրը կմրցի Ավստրիայի հետ: Երկու թիմերն էլ ունեն 3-ական միավոր:

