Բաժիններ՝

Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ իր լարված հարաբերությունները՝ նշելով, որ նա սրել է իրավիճակը՝ «ներքաղաքական վեճերի պատճառով» իրեն զրկելով Սպիտակ արծվի շքանշանից։ Այս մասին Զելենսկին նշել է ուկրաինական TSN հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Նավրոցկին Ուկրաինայի նախագահին զրկել էր Լեհաստանի բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից, այն բանից հետո, երբ Զելենսկին հաստատել էր Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման վերանվանումը՝ ի պատիվ Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների։

Լեհաստանում Ուկրաինական ապստամբական բանակը հիմնականում հայտնի է 1943-1945 թվականներին Վոլինում էթնիկ լեհերի կոտորածով, և Լեհաստանում հանդես են գալիս այս կազմակերպության դեմ։

Նավրոցկու կողմից Զելենսկուն շքանշանից զրկումն Ուկրաինայում խիստ քննադատության պատճառ է դարձել։ Սպիտակ արծվի շքանշանով պարգևատրված Ուկրաինայի բոլոր նախկին նախագահները նույնպես հայտարարել են շքանշանից հրաժարվելու մասին։

«Ես կարծում եմ, որ նրա կողմից այս որոշման կայացումը ցույց է տալիս, որ նա շարունակում է իր քաղաքական պայքարն, ըստ էության, իր սեփական երկրի ներսում՝ ուկրաինացիների նկատմամբ ատելություն հրահրելով», – ասել է Զելենսկին, որի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930